Life.panorama.am-ը գրում է. Դերասան, երգիչ Արամոն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը: Տարիքային առանձնահատկության ու կյանքի ամենամեծ ձեռքբերումների մասին հոբելյարը խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Ուրախ եմ, որ ծնվել եմ, ապրում եմ: Երջանիկ եմ, որ վայելում եմ կյանքն ու այսօր տարիքս եւս մեկով ավելացավ»,- նշեց սիրված երգիչը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Արամոն ընտանիքն է համարում.
«Վերագնահատելով կյանքս հստակ կարող եմ փաստել, որ կյանքիս ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է եղել, ամենակարեւոր տեղում որդիս է՝ Ավոս: Իհարկե, աշխատանքային բնագավառում եւս շատ ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ամենից ու ամենքից գլխավորը ընտանիքս է»,- նկատեց նա:
Չարված քայլերի համար Արամոն չի զղջում, ավելին՝ կարծում է, որ բացթողումներ գրեթե չունի.
«Կարծում եմ՝ այն, ինչ կարողացել եմ արվեստի բնագավառում անել, ես արել եմ: Փառք Աստծո, ամեն բան նորմալ է, ես հասցրել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Առջեւում էլ շատ բան ունեմ անելու, հուսով եմ, որ կկարողանամ ավելին անել»,- հավելեց Արամոն:
49-ամյա դերասան-երգչի ամենակարեւոր նպատակը կրկին որդու հետ է կապված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/01/24/aramo/570382
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել