Ինչպես բուժել մրսածությունը մեկ օրումNewmag.am-ը գրում է.

Երբ  ջերմաչափի սնդիկը ցույց է տալիս զրոյից ցածր ջերմաստիճան, երբ քաղաքը է կորչում մառախուղի թանձր շերտի  տակ, մրսելն ու հիվանդանալը դառնում են անխուսափելի: Դրա համար պետք է հետևել մեր առաջարկած  դեղատոմսին.

7:00 — ընդունել տաք ցնցուղ

Արթնանալով բարձ  ջերմությամբ,  դժվար թե անմիջապես ցանկանաք գնալ լոգարան: Մինչդեռ պետք է: Տաք ցնցուղն արագ ապաքինվելու համար շատ կարևոր է: Տաք ջուրը կասեցնում է դողը, իսկ գոլորշին մաքրում է շնչուղիները:

8:00 — նախաճաշին անհրաժեշտ է ուտել հատապտուղներով շիլա

Ճիշտ սննդակարգը առողջացման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է: Անհրաժեշտ է խմել նարնջի հյութ՝C վիտամինի պաշարն ավեացնելու համար և ուտել մի մեծ ափսե հատապտուղներով շիլա:

10:00 __  ինգալացիա անելու ժամանակն է

Մրսածությունը կարող է առաջացնել շնչառական ուղիների խցանում, որի արդյունքում  դուք կունենաք ուժեղ գլխացավ: Այն հեշտ է հաղթահարել այնպիսի դեղամիջոցների օգնությամբ, ինչպիսիսք են Պարացետամոլը և Ասպիրինը: Չպետք է մոռանալ նաև հազի դեմ  սառնաշաքարները, դրանք օգնում են թքարտադրությանը և թուլացնում են լարվածությունը կոկորդում: Ցավը մեղմելու և շնչառական ուղիները մաքրելու համար կարող եք նաև գլուխը մինչև 5 րոպե պահել տաք գոլորշու վրա:

12:00 — Տանը փակվելու և իզալացվելու կարիք չկա .գնացեք զբոսանքի

Իհարկե, ձեզ այնքան էլ հաճելի չի լինի ցուրտ եղանակին զբոսանքի դուրս գալ, սակայն ճաշից առաջ մի փոքր զբոսանքը, ոչ միայն կբարձրացնի տրամադրությունն, այլև կամրացնի իմունային համակարգը:Մի անհանգստացեք այն ձեզ չի վնասի: Դուք նույնիսկ կարող եք մի քանի ֆիզիկական վարժություններ անել, եթե մրսածության ախտանշանները շատ ուժեղ չեն:

13:00 — ճաշին ինչ-որ մսային սնունդ ընդունեք

Սպիտակույցը մասնակցում է իմունային համակարգի բջիջների ձևավորմանը և ակտիվացնում է նրանց աշխատանքը: Այն մարդիկ, ովքեր մրսածության ժամանակ իրենց սննդակարգից հանում են միսը, ավելի դժվար են առողջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել