Լուիս Էնրիկե. Բարսելոնան չափազանց հեռու է ցանկալի մակարդակիցArmsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Էյբարին» հաղթելուց հետո հայտնել է, որ «կապտանռնագույններին» դեռ մեծ աշխատանք է սպասվում:

«Գոհ եմ նրանից, թե ինչ արեց թիմս: «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց, չնայած որ արժանին է պետք մատուցել մրցակցին: Հաղթական շարքի դեպքում ամեն ինչ ավելի հարթ է ընթանում, ֆուտբոլիստներն ավելի վստահ են դառնում:

Սակայն դեռ բավականին հեռու ենք այն մակարդակից, որն անհրաժեշտ է մեր առաջ դրած նպատակներին հասնելու համար»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել