Newmag.am-ը գրում է.
Կալիֆորնիան վերածվել է շատ կարևոր և նույնիսկ պատմական իրադարձությունների կիզակենտրոնի: Նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է «Yes means yes» անվանումով գեղեցիկ օրենքը, որը կոչված է նոր ձևով կանոնակարգել սեքսուալ հարաբերությունները ուսանողների շրջանում:
Այսուհետև բոլոր ուսանողները ուսանողական հաստատություններում սեքսից առաջ պետք է անհրաժեշտ ձևով տան իրենց համաձայնությունը. դասական՝ վերբալ ձևով «այո»-ն, կամ «կոշտ, գիտակցված և ինքնակամ համաձայնությամբ»: Այդ օրենքում նշվում է նաև, որ անլրջմիտ, քնած և անգիտակից իրավիճակներում տված համաձայնությունը օրենքի իրականացում չէ: Շարունակելով միտքը, ստացվում է, որ բոլոր նախապատրաստական քնքշանքները դեռ սեռական հարաբերություն ունենալու հիմք չեն: Համաձայն օրենքի, զուգընկերը պետք է հստակ պատասխանի, ցանկանու՞մ է սեռական հարաբերություն ունենալ, թե ոչ: Առանց նման հստակ պատասխանի, բոլոր այդպիսիս հարաբերությունները՝ սկսած քնքշանքներից, կդիտարկվեն շահախնդրություն, իսկ սեռական հարաբերությունը՝ բռնաբարության փորձ:
Որքան էլ այս օրենքը մարդկանց թվա, թե վայրենիների համար է, բայց այն իզուր չի ստեղծվել: Երբ Կալիֆորնիայի սենատոր Քեվին Դե Լեոնը հրապարակեց ռեզոնանսային օրենքը, նա օգտվել է շատ հակասական «բռնաբարության մշակույթ» տերմինից, որը, սակայն, հիանալի բացատրում է գործի բնույթը: Պատմական խնդիրը նրանում է, որ ամերիկյան ուսումնական հաստատություններում բարձր կորսեցիների կողմից սեքսուալ բռնաբարության դեպքերը ցածր կուրսեցիների նկատմաբ սովորական երևույթ են դարձել, որի հետ չեն համակերպվում հենց ուսանողները, առավել ևս կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Կառավարության տվյալներով, ամեն տարի Կալիֆորնիայի համալսարաններում յուրաքանչյուր 5-րդ ուսանող ենթարկվում է սեքսուալ բռնաբարության:

Խնդիրն այն է, որ այդպիսի դեպքերը շատ դժվար է դառնում բացահայտել նույնիսկ դատական քաշքշուքների ընթացքում: Խախտումները, որոնք թույլ են տրվել նմանատիպ գործերի հետաքննության ժամանակ, երկրի տասնյակ համալսարաններում են հայտնաբերվել: Լայն տարածում է գտել հետևյալ կործանարար միտքը. «եթե կնոջը սեռական ակտի չեն հակել վառ արտահայտված բռնության միջոցով, ապա դա բռնաբարություն չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



