Newmag-ը գրում է.
 Ի՞նչն է միավորում համաճարակաբանին, ֆինանսիստին և հոգեբանին.  նրանք  կարողանում են արագ արձագանքել անակնկալ ստեղծված նոր իրավիճակներին: Այս հատկությունը մարդկանց գլխավոր առավելությունն է, որը անհասանելի է ռոբոտներին:
 Արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվող  Intelligentsia.ai սթարթափի հետազոտողներ կանխատեսել են այն մասնագիտությունները, որոնք ազատված են ավտոմատացման վտանգից և գնահատելի կլինեն նաև ապագայում:Ռոբոտների հետ մրցակությունից խուսափելու համար մարդիկ պետք է ձեռք բերեն այնպիսի հմտություններ, որոնք ունեն անկանխատեսելիության բարձր հավանականություն:
 STEM-դիսցիպլինը (S–science,  T–technology, E–engineering, M–mathematics) չի երաշխավորում  ապագայի կարիերա: Չնայած, բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինժիներիան և մաթեմատիկան  ամենապահանջվածն են ժամանակակից աշխարհում: STEAM–ն էլ համարվում է համաշխարհային կրթության հիմնական թրենդը:
 IBM գլխավոր տնօրեն Ջինի Ռոմետին վստահ է, որ արհեստական ինտելեկտը փոխում է ոչ միայն արտադրական գործընթացներն ու ծառայությունների բնագավառը, այլև ինտելեկտուալ աշխատանքի ոլորտը: Համակարգիչները վաղուց արդեն գերազանց լուծում են մաթեմատիկական առաջադրանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել