«Forbes»-ը հրապարակել է XXI-րդ դարի ամենաթանկ հարսանիքների տասնյակը: 

Առաջին տեղում է Վանիշա Միտալի և Ամիտ Բհատայի հարսանիքը` 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: 2005թ. տեղի ունեցած հարսանիքը տևել է մեկ շաբաթ: Վանիշա Միտալը երկար ժամանակ գլխավորում էր ամենացանկալի հարսնացուների ցանկը, նա օժիտ է ստացել մի քանի մլրդ դոլարի հասնող կարողություն: Վ. Միտալի ամուսինը բանկիր Ամիտ Բհատան է: Փարիզում տեղի ունեցած հարսանիքին մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Համերգին երգել է Քայլի Մինոգը: Խնջույքի ընթացքում խմել են ավելի քան 5000 շիշ «Château Mouton-Rothschild» գինի և կերել են մի քանի տասնյակ կգ ձկնկիթ: 

Երկրորդ հորիզոնականում Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամի հարսանիքն է` 34 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: 2011թ. կատարված այս հարսանիքին հետևել են աշխարհի բոլոր երկրներում: Մեծ Բրիտանիայի բնակիչներին դուր չի եկել այն, որ հարսանիքի ծախսերի մի մասը վճարվել է պետբյուջեից, թեև երկրում առկա ֆինանսական ճգնաժամին: Ծախսերի մի մասը փոխհատուցել է հարսնացուի հայրը:

Երրորդ հորիզոնականում է Անդրեյ Մելնիչենկոյի և Ալեքսանդրա Նիկոլիչի հարսանիքը` 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: 
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կինը «Միսս Յուգոսլավիա» տիտղոսակիրն է: Նրանց հարսանիքին երգել են Քրիստինա Ագիլերան և Ուիթնի Հյուսթոնը: 

Չորրորդ հորիզոնականում է Քիմ Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի հարսանիքը` 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Հարսանիքի ծախսերի մեջ ներառվել է անգամ Քիմ Քարդաշյանի մոր դեմքի շուրջօրյա ձգումը: 

Հաջորդ Ուեյն Ռունիի և Քոլին Մակլաֆլինի հարսանիքն է` 8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: 

Վեցերորդը Չելսի Քլինթոնի և Մարկ Մեզվինսկու հարսանիքը` 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: 



Յոթերորդը Լայզա Մինելիի և Դեվիդ Գեստի հարսանիքն է` 3,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:


Խիզեր Միլսի և Փոլ Մաքքարթնիի հարսանիքն արժեցել է 3 մլն ԱՄՆ դոլար, և շատերը հարսնացուին կասկածեցին շահի մեջ: Նրանք ամուսնացան առանց ամուսնական պայմանագրի, սակայն շուտով բաժանվեցին, և կինը դատարանի միջոցով փորձում էր ստանալ նրա կարողության մեծ մասը:

Էլիզաբեթ Խյորլիի և Արուն Նայարայի հարսանիքը արժեցել է 2,5 մլն ԱՄՆ դոլար և տևել է 8 օր, իսկ հյուրերին որպես հուշանվեր բաժանվել է գրպանի Կամասուտրա: 

Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանիքը արժեցել է 2 մլն ԱՄՆ դոլար, այն կնքվել է սաեթնոլոգիական եկեղեցու կանոններով, սակայն այդ եկեղեցու հանդեպ Թ. Քրուզի մոլուցքի պատճառով էլ իրենք բաժանվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել