«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո ՀՀ ավիացիոն իշխանություններն ակտիվ աշխատանքներ են տարել միջազգային հարթակներում երկրի հնարավորությունների ներկայացման ուղղությամբ։
Ներկայումս ներպետական ընթացակարգերի մեջ են գտնվում 10 պետությունների հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի նախագծերը: Խոսք Ղազախստանի, Մոլդովայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի Թագավորությունների, Սինգապուրի, Կանադայի, Ավստրալիալիայի և Չինաստանի մասին է։
Ըստ տվյալների՝ 2016թ. օտարերկրյա օդանավ շահագործողներին տրվել են թվով 149 թույլտվություններ, որոնցից 114-ը՝ կանոնավոր, 35-ը` ոչ կանոնավոր չվերթների իրականացման համար` շուրջ 38 ուղղություններով:
Անցնող տարվա կարևոր զարգացումներից կարելի է առանձնացնել Շիրակ օդանավակայանի շահագործումն ու ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից բյուջետային թռիչքների իրականացման մեկնարկը:
Ընդհանուր առմամբ՝ 2016թ. ընթացքում հայկական շուկա են մուտք գործել 6 նոր ավիաընկերություններ՝ քաթարական «Քաթար Էյրվեյս» (Դոհա-Երևան-Դոհա), բելգիական «Բրասլս էյրլայնս» (Բրյուսել-Երևան-Բրյուսել), ռուսական «Գլոբուս» (Մոսկվա-Երևան-Մոսկվա), «Նորդ Վինդ» (Մոսկվա-Երևան-Մոսկվա), «Պոբեդա» (Մոսկվա-Գյումրի-Մոսկվա) և իրանական «Նաֆթ» (Սպահան-Երևան-Սպահան)։