Barometer.am-ը գրում է.
Շատ վատ է, երբ տունը լի է բացասական էներգիայով: Դա առաջացնում է ոչ միայն հոգնածություն, գրգռվածություն, վեճեր և փողի արտահոսք, այլև հիվանդություններ և նույնիսկ ընտանիքի քայքայում: Ահա թե ինչու է կարևոր ժամանակ առ ժամանակ «մաքրել» տունը:
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել և այն «բուժման» կարիք ունի: Այդ մասին կհուշեն հետևյալ նշանները:
• Տանը հայտնվում են մրջյուններ, խավարասերներ և այլ միջատներ
• Անհայտանում կամ կորում են իրեր
• Հիվանդանում են բնակիչները և ընտանի կենդանիները
• Վատ են աճում, թառամում կամ չորանում են սենյակային բույսերն ու ծաղիկները
• Չափազանց հաճախ են այրվում էլեկտրական լամպերը
• Հաճախ փչանում է կենցաղային տեխնիկան
• Տանը անհասկանալի աղմուկ և ձայներ են լսվում
• Ծորակներից և խողովակներից անընդհատ ջուր է կաթում, միջանցիկ քամի է փչում
• Ընտանիքի անդամներն անընդհատ վիճում են
• Բնակիչների մոտ անհասկանալի քնկոտություն, թուլություն և հոգնածություն կա
• Քունը չի վերականգնում ուժերը, ծանր երազներ եք տեսնում
• Տանը ինչ-որ մեկը մահացել է
Եթե նշվածներից թեկուզև երեքը համընկնում են, ապա տունը պետք է «մաքրել»: Դա անելն այնքան էլ դժվար չէ, բայց առաջին հերթին պետք է մաքրեք հենց ձեզ վրա եղած բացասական էներգիան: Դրա համար ցնցուղ ընդունեք՝ աղով: Բանն այն է, որ աղը էներգիայի փոխանցիչ է: Ջրում լուծված աղն ընդունակ է մաքրել-տանել տարիներով կուտակված բացասական էներգիան:
Կանգնեք ցնցուղի տակ, թաց մաշկի վրա շրջանաձև շարժումներով սովորական աղ քսեք: Դրանից հետո ցնցուղի տակ լվացեք աղը և մտքում դիմեք ջրին, որպեսզի այն ձեր վրայից մաքրի-տանի ամեն վատ բան: Ջրի հետ խոսեք ինչպես կենդանի արարածի հետ՝ անկեղծ և հոգուց բխող խոսքերով:
Դրանից հետո անցեք տունը մաքրելուն: Ցանկալի է, որ մենակ լինեք:
• Բացեք տան բոլոր դռներն ու պատուհանները:
• Ազատվեք բոլոր հին ու անպետք իրերից: ՀԻՇԵ՛Ք. Այն, ինչ չի օգտագործվում մեկ տարուց ավել, իր մեջ բացասական էներգիա է կուտակում: Նվիրեք կամ դեն նետեք այդպիսի իրերը, տեղ ազատեք նորի և անհրաժեշտի համար:
• Մաքրեք տանը եղած բոլոր հայելիները: Խոնավ լաթ վերցրեք և, ժամացույցի սլաքի ուղղությամբ 13 շրջանաձև շարժում անելով, մաքրեք դրանք:
• Բացասական էներգիան հեռացնում ենք մոմի բոցի օգնությամբ: Դրա համար լավ կլինի վերցնել մի քանի բարակ եկեղեցական մոմ, բայց կարելի է օգտագործել նաև սովորական սպիտակ մոմ:
Մոմի ներքևի մասում սպիտակ թղթից կտրած շրջանակ հագցրեք, որպեսզի բացասական էներգիա ներծծած հալված մոմը չթափվի ձեր ձեռքերին:
Վառեք մոմը և ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվեք ամբողջ տնով մեկ:
Սկսեք մուտքի դռնից: Կանգնեք դրսում և մոմը շարժեք ձախից աջ: Բոցն անցկացրեք դիտանցքի, բռնակի և զանգի վրայով: Նույնն արեք ներսի կողմից:
Պատերը մշակեք սինուսոիդով՝ մոմը մեկ բարձրացնելով վերև, մեկ իջեցնելով ներքև:
Մանրակրկիտ անցեք տան ամեն մի անկյունով, բաց մի թողեք ոչ մի առարկա՝ կախիչները, հայելիները, պատուհանները, կահույքը, տեխնիկան (հատկապես համակարգիչը և հեռուստացույցը):
Լավ մշակեք լոգասենյակը և զուգարանակոնքը:
Երբ վերջացնեք, մոմերի մնացորդները նետեք աղբամանը, այնուհետև տարեք և թափեք աղբամանի պարունակությունը: Դրանից հետո օճառով և աղով լվացեք ձեռքերը:
Ահա և վերջ, ձեր տան էներգետիկան մաքուր է: Նույնը կրկնեք տարին 3-4 անգամ:
Պրոֆիլակտիկայի համար
• Վերանորոգեք փչացած տեխնիկան: Մի կուտակեք ոչ անհրաժեշտ գրքեր, ամսագրեր, թղթեր:
• Երբեք տանը մի պահեք կոտրված կամ նույնիսկ թեթևակի ճաքած ամանեղեն: Դրանց միջով տանից հեռանում է ընտանեկան բարեկեցությունը:
• Ամանեղենը կեղտոտ մի թողեք: Գիշերը կեղտոտ թողած ամանեղենը բացասական էներգիա է կուտակում, ինչն էլ ազդում է ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:
• Հագուստները լվացեք ինչքան հնարավոր է հաճախ: Դուք կզարմանաք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքն ու հարաբերությունները, եթե պարզապես կարգի բերեք ձեր զգեստապահարանը:
• Հաճախ խունկ վառեք և ծխեցրեք տան բոլոր անկյուններում: Վառեք նաև մոմեր և արոմալամպ:
• Լավ մաքրեք փոշին՝ նույնիսկ դժվար հասանելի անկյուններից, թույլ մի տվեք, որ ծորակներից ջուր կաթա, զուգարանակոնքի կափարիչը փակ պահեք, ցանկացած եղանակի օդափոխեք սենյակները:
• Տանը զանգակներ կախեք: Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ զանգակների ձայնն այնքան ուժեղ է փոխում էներգետիկան, որ ճնշում է նույնիսկ համաճարակների զարգացումը, բորբոսի, սունկերի և մակաբույծների տարածումը, ինչպես նաև հանում է դեպրեսիվ և ճնշված վիճակից: