Life.panorama.am-ը գրում է.
 Նիդերլանդներում շարունակվող շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարում տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հավասար ընթացք ունեցած պարտիայի 30-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
 Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը,  6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Վեյ Յին ու Անիշ Գիրին: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն ոչ-ոքի խաղաց Բաշկարան Ադհիբանի հետ, իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող Պավել Էլյանովը խաղաղությամբ ավարտեց իր պարտիան Սերգեյ Կարյակինի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Հարիկրիշնա- Վոյտաշեկ և Վան Վելի-Անդրեյկին պարտիաներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել