Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց շրջանում, որոնց սննդակարգը հագեցած է եղել յուղոտ կաթնամթերքով, հետազոտողների կատարած ուսումնասիրության արդյունքներով՝ նրանք մահվան ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան նույն ախտորոշմամբ, բայց ավելի քիչ յուղոտ կաթնամթերքով սնվող կանայք:
Կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը խթանում է էստրոգեն հորմոնը:
Էստրոգենն արտադրվում և պահպանվում է ճարպային բջիջներում: Փորձագետների մեծ մասը պնդում է, որ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում վաճառվող կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ էստրոգեն և պրոգեստերոն:
Այս տրամաբանությանը հետևելու դեպքում կարելի է վստահաբար ենթադրել, որ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքը ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն է պարունակում, քանի որ դրանք զուրկ են ճարպի մեծ մասից:
Այս պատճառով կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց խորհուրդ է տրվում ավելի քիչ ճարպոտ կաթնամթերք օգտագործել:
Վերը նշվածից հետո մասնագետները ցանկացել են ապացուցել, որ ճարպոտ կաթնամթերքի օգտագործումն իսկապես մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, նաև մեծանում է կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը:
Ահա մթերքների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են ուսումնասիրության մեջ՝
- Անարատ կաթ
- Կոնցենտրացված կամ խտացրած կաթ
- Պուդինգ
- Պաղպաղակ
- Եփած կրեմ
- Ֆլան
- Պանիր
- Յոգուրտ
- Կարագ
Փորձի մասնակիցներին 12 տարի հետևել են, արդյունքները ցնցող են եղել:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների դեպքում, որոնք ամեն օր օգտագործել են 1 կամ մի քանի բաժին յուղոտ կաթնամթերք, 64%-ով ավելի մեծ է եղել ցանկացած գործոնից մահանալու հավանականությունը և 49%-ով ավելի մեծ կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց համեմատ, ովքեր օգտագործել են ցածր յուղայնությամբ կաթնամթերք կամ ավելի քիչ կաթնամթերք օրական:
Հետազոտությունը ցույց է տալիս յուղոտ կաթնամթերքի և կրծքագեղձի քաղցկեղից մահվան կապը, սակայն դա չի ապացուցում, որ մեկն անխուսափելիորեն հանգեցնում է մյուսին: Դրանց միջև իրական կապը պարզելու համար անհրաժեշտ են այլ թեստեր, փորձեր և ուսումնասիրություններ:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել ընդհանուր առողջական վիճակը.
- Սկսել առողջ ռեժիմով սնվել՝ բացառելով վերամշակված սննդամթերքները և շաքարավազը
- Բացառել ալկոհոլը
- Վերահսկել մարմնի զանգվածը
- Պարբերաբար վարժություններ անել
- Թողնել ծխելը
- Ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղերը հիվանդության կրկնությունից խուսափելու համար