Վերջը չդիմացա ու գրում եմ ... երեկ սաղ ՖԲ-ն խնդում էր միսս հայաստանների վրա , ժողովուրդ , ում վրա էիք խնդում ? ձեր ազգի աղջիկների ? որ գեշ են ? ընդ որում , որ քոմենթները կարդում էի , այսպես ասած այդ ղժժացողների մեծ մասը ավելի ՈՒՌՈԴ էին , քան իրանք , իսկ դուք ձեզ հայելում նայել եք ? ... էս աղջիկները գոնե համարձականություն են ունեցել մասնակցելու նման մրցույթի մեր հետամնաց հասարակության պայմաններում , որ ծնկից վերև մի քիչ բաց ա հագնում աղջիկը , արդեն մտածում են ` կարող ա փչացած ա ... իսկ իրանք էտ ուժը գտել են իրենց մեջ , որ գնան ու մասնակցեն , ինչ գիտեք ինչ ա կատարվել իրենց ընտանքիներում մինչև ըտեղ գալը ? ոնց են իրենք համոզել իրենց նահապետական հայրերին ու եղբայրներին , որ սաղ ազգի առաջ պետք ա ներքնազգեստով հանդես գան ... իսկ միթե մենք գեղեցիկ ենք ? իսկ միթե մենք խելքով ենք , որ ծաղրում ենք իրանց ինտելեկտի վրա ? ... ես որ իբր լավ կրթություն ստացած մարդ եմ , հարցազրույց էի տալիս ու կամերայի առաջ սաղ իմացածս խառնեցի իրար , մարդ ենք էլի , պատահում ա , մի բան էլ սխալ կասենք ... իսկ ով գիտի , մեր երեխենաներն ինչպիսին կլինեն ? միգուցե և շատ տգեղ լինեն ? իսկ մարդկանց դուր կգա , որ հետագայում իրանց երեխային ծաղրեն , միայն այն բանի համար , որ ինքը տգեղ ա ? սա ցավոք ցույց տվեց , որ մենք նման հասարակությունում ենք ապրում և ապրելու ... հա , մեկը կարա ասի , որ մարդը տգեղ ա , թող չմասնակցի նման մրցույթի , համաձայն եմ , չպետք ա մասնակցի , բայց ոչ մեկ չէր քննադատում , թե խի ա մասնակցում , այլ քննադատում էին տգեղությունը , ինչն ավելի տգեղ ա , քան քննադատությունը ... ու հետո , չէին կարա էս աղջիկներին ըսենց խայտառակ չանեին ու մինչև էս փուլը մի հատ զտեին , ավելի շուտ ամոթ ժյուրիին , կազմակերպիչներին , քան թե մասնակիցներին , շատ լավ իմանալով մարդկանց ռեակցիաները , իրենց էժանագին PR են ապահովել ... չգիտեմ , ես ըսենց եմ մտածում ու ստեղ ոչ մի ծիծաղալու բան չեմ տեսնում , հատկապես , որ սպասեք ու կտենաք , թե էս վիդեոներն ու նկարները ոնց են օգտագործվելու ադրբեջանցիների կողմից ու էն ժամանակ ծաղրելու են բոլոր հայ աղջիկներին ... ու թեկուզ ես լինեմ միակ ըսենց մտածողը , մնալու եմ իմ կարծիքին !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=327667667295581&id=100001570509789
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել