168.am-ը գրում է.

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրա քաղաքի հայտնի Տետրապիլոնը։ Ոչնչացվել է նաև հռոմեական ամֆիթատրոնի մի մասը։ Այդ մասին հայտնում է սիրիական ORTAS հեռուստառադիոընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչները քաղաքում կուտակում են մեծ քանակությամբ պայթուցիներ։

«Մենք ստացել ենք տեղեկություն, որը հաստատվել է մի քանի աղբյուրի կողմից, որ Պալմիրայի շրջանում կուտակվում են մեծ քանակությամբ պայթուցիկներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել քաղաքում համաշխարհային ժառանգությունը»,- հայտարարել էր ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Պալմիրա էին ներթափանցել անցած տարեվերջին և առաջ են շարժվել դեպի Հոմս քաղաքի կողմը 90 կմ-ով՝ սպառնալիք ստեղծելով սիրիական ռազմաօդային ուժերի «Տ-4» ավիաբազայի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել