Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումBarometer.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը և 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Երևան քաղաքում՝

Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.50C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -29.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.20C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել