Օբաման հրաժեշտի նամակ է գրել ամերիկացիներինBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Նամակը Օբաման սկսել է "Իմ բարեկամ ամերիկացիներին" բառերով: Այնուհետև Օբաման հիշեցնում է իր իրավահաջորդին նամակ գրելու գործող ավանդույթի մասին և նշում է, որ նախ ցանկանում է շնորհակալություն հայտնել ամերիկացիներին` իրեն ԱՄՆ-ի 44-րդ նախագահը լինելու պատիվը շնորհելու համար:

Նամակում նա հիշում է այն տխուր և ուրախ պահերը, որ ապրել է իր ժողովրդի հետ միասին, ինչպես նաև ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել իր ղեկավարման տարիներին:

Նամակի վերջում Օբաման ամերիկացիներին կոչ է անում, անկախ քաղաքական հայացքներից, լինել այն երկրի ազնիվ քաղաքացիները, որտեղ իրենք ապրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել