Անրի. Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագունArmsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին հայտարարել է, որ դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն:

«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն: Նա վերակենդանացավ «Մանչեսթեր Յունայթեդում» և ես հուսով եմ, որ նա կշարունակի լինել հրաշալի ֆուտբոլիստ իր թիմի համար»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում The Sport Review-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել