Newmag-ը գրում է.Ես գիտեմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ոչ ոքի չեմ կարող ասել, որ այն ընդունի կամ ճանաչի: Եթե մեկը պետք է ճանաչի 1915-ը, դա Թուրքիան է:
Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար:
Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի:
Եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը նորից առիթ կգտնեն հայերին վատություն անելու համար:
Եթե Թուրքիան մի օր պետք է Եվրամիություն մտնի, ապա այդ օր Թուրքիայում ցեղասպանության հարցն արդեն պետք է լուծված լինի:
Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր:
Թուրքիայում այսօր հազարավորներ կան, որ քաջություն ունեն հրապարակավ արտահայտելու, գիրքեր ու հոդվածներ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



