Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին: Հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ինչպես ոլորտի ինստիտուցիոնալ համակարգի և համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, այնպես էլ քրեակատարողական հիմնարկների բժշկական միավորների կադրային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանը, արդյունքում նաև՝ ազատությունից զրկված անձանց առողջապահական իրավունքների իրացման ապահովմանը: 
 Փոփոխություններ և լրացումներ կատարելով մեկ այլ նախկին որոշման մեջ՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում ՀՀ-ում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման վերաբերյալ: Արդյունքում կպարզեցվի մի շարք բժշկական օգնության և սպասարկման տեսակների կազմակերպման ձևի լիցենզավորման գործընթացը, կհստակեցվեն պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և հիվանդանոցների ղեկավարներին ներկայացվող մասնագիտական պահանջները: Ակնկալվում է, որ մի շարք բժշկական ծառայությունների կազմակերպման ձևի փոփոխությունը հատկապես մարզային համայնքներում նոր աշխատատեղեր հիմնելու հնարավորություններ կստեղծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել