168.am-ը գրում է.
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում ներկայացրել է նոր կարգախոս իր 2020թ. նախագահական ընտրարշավի համար։
«Պահպանի՛ր Ամերիկան մեծ»,- այսպես է հնչում Թրամփի նոր լոզունգը։
Նշվում է, որ հարցազրույցի ժամանակ Թրամփը իր փաստաբանին հանձնարարել է պատենտավորել կարգախոսը։
Թրամփը նաև նշել է, որ լավ նախագահի պարտականություններից մեկը այն է, որ նա պետք է ոգևորի անձնական օրինակով երկրին։
Հիշեցնենք, որ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի կարգախոսն էր «Դարձնենք Ամերիկան դարձյալ մեծ»։
Թրամփը պատենտավորել էր կարգախոսը 2012թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Միթ Ռոմնիի պարտությունից մի քանի օր անց։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/01/19/742040.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



