Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին:- Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:- Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի:- Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան…», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:

Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին


- Ինչին է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:- Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:- Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի:- Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:

(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել