Երեկ Ադրբեջանի Գյուլիստան բնակավայրի բնակիչ, 15-ամյա մի աղջիկ ինքնահրկիզում է իրականացրել: Հայտնի է, որ ինքնահրկիզման պատճառ է հանդիսացել այն, որ վերջինիս ընտանիքից խլել են հողակտորը, որն իր ընտանիքը ձեռք էր բերել 1996թ.: Սակայն ավելի ուշ հողակտորը վերագրանցվել է Գյանջայի Զարբալիևի վարչական-տնտեսական դատարանի նախագահի անվան տակ, որի հրամանը ստորագրել էր Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մահարաթ Մուտաֆաևը:
2012թ. վերաքննիչ դատարան բողոքի հայտ ներկայացնելուց հետո ընտանիքին վերադարձվում է իր սեփականությունը, սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի տարհանում են աղջկա ընտանիքին, որի ժամանակ աղջիկը սպառնացել է, որ կհրկիզի իրեն: Ի պատասխան՝ ոստիկաններից մեկը նրան է տվել կրակայրիչը: Աղջիկը, իր վրա բենզին լցնելով, ինքնահրկիզվում է:
Ականատեսներին հաջողվել է հանգցնել կրակը և աղջկան տեղափոխել հիվանդանոց, սակայն աղջիկը ստացել է լուրջ այրվածքներ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես կայուն ծանր և կանխատեսումներ չեն անում:
Նյութի աղբյուրը