Operativ.am-ը գրում է․
Երգչուհի Գվեն Սթեֆանին հայտնվել է դատարանում, իսկ դրա մեղավորը նրա նախկին ոճաբան Ռիչարդ Մորրիլն է, ում հավաստմամբ երգչուհին իրենից գողացել է իր երգերից մեկը նախատեսված՝ 2014 թվականի «Spark the Fire» հիթի ձայնագրման համար, նա պահանջում է 25 մլն դոլար: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն` հղում տալով Popcornnews-ին:
Մորրիլը դատի է տվել նաև Ֆարրել Ուիլյամսին, ով մասնակցել է «Spark the Fire»-ի ձայնագրմանը, ինչպես նաև Սթեֆանիի պրոդյուսերին:
Ոճաբանը համոզում է, որ 1988 թվականին նա փոխանցել է Սթեֆանիին իր խմբի՝ «L.A.P.D» «Who՛s Got My Lightah» երգի ձայնագրությունները, իսկ նա վերցրել և կրկնօրինակել է երգի կրկներգը, փոխելով բառերը՝ «Who՛s got my lighter?Who՛s got my lightah»:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=209251&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել