Երբ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնեց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի՝ Վանաձորի թատրոնի տնօրեն նշանակվելու մասին, Ֆեյսբուքում ու կայքերում աղմուկ բարձրացավ, թե նա դերասանական տաղանդ չունի, վաստակ չունի և այլն:
Բայց ահա օրերս ԱԹՎ-ով մեկնարկած «Եթե գտնեմ քեզ» սերիալում Ագնեսան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ մայր, ով երեխաներին կորցնելուց հետո խելագարվել է և հոգեբուժարանում հայտնվել:
Ուղղակի հիացած եմ Ագնեսայի խաղով: Նման ծանր հոգեվիճակ մարմնավորելը հեշտ չէ: Իսկ Ագնեսան այնքան լավ է խաղում իր դերը, որ ողջ ընթացքում փշաքաղված ու լարված հետևում ես:
Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես այս դերից հետո շատ հարգեցի Ագնեսային: Ու խորհուրդ կտամ քննադատելուց առաջ գոնե մեկ անգամ նայեք նրա խաղը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=255612931527809&set=a.136953090060461.1073741829.100012373115244&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել