Լուի վան Գալը հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասինBarometer.am-ը գրում է.

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:

"Նախորդ տարի ես մտածում էի մարզչական կարիերան ավարտելու մասին, սակայն ավելի ուշ որոշեցի պարզապես ժամանակավոր դադար վերցնել: Հիմա հասկանում եմ, որ այլևս չեմ վերադառնա մարզչական աշխատանքի: Վերջին շրջանում շատ բան է տեղի ունեցել ընտանիքիս հետ և այն նշան էր ինձ համար: Ես հասկացա, թե ինչ պետք է անեմ հետագայում",- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել