Barometer.am-ը գրում է.
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը կազմում Է 58 տոկոս: Այս մասին է վկայում հասարակական կարծիքի Gallup ամերիկյան ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հետազոտության տվյալների համաձայն՝ իշխանության գլուխ գտնվելու ութ տարիների ընթացքում Օբամային միջին վարկանիշը կազմել Է 53 տոկոս: Օբամայի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2009 թվականի հունվարին նրա երդմնակալության ժամանակ՝ 78 տոկոս, իսկ ամենացածր ցուցանիշը՝ 2014 թվականի նոյեմբերին՝ 42 տոկոս:
Gallup-ը հիշեցնում է, Օբամայի նախորդի՝ Ջորջ Բուշ-կրտսերի վարկանիշը պաշտոնից հեռանալիս 40% էր կազմում:
Օբաման իր ժողովրդականությամբ նկատելիորեն զիջում է տիկնոջը՝ Միշելին, նա վայելում է ամերիկացիների 68 տոկոսի հարգանքը, նույնպիսի ցուցանիշ է գրանցվել նաև 2009 թվականի հունվարին։