Մարտկոցների բռնկման պատճառով Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրության դադարեցման որոշումը հարավկորեական Samsung Electronics ընկերության համար կարող է 19 մլրդ դոլար արժենալ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Մասնագետները ենթադրում են, որ սմարթֆոնների արտադրության անմիջական դադարեցումը ընկերությանը 17 մլրդ դոլար կարժենա: Ընկերությունը ևս մոտ 2,2 մլրդ դոլար կկորցնի, եթե օգտատերերը վերադարձնեն 2,5 մլն դոլարի ամբողջ արտադրանքը և յուրաքանչյուրի համար միջինը 850 դոլարի փոխհատուցում ստանան:
Ընկերության ներքին հետաքննությամբ պարզվել է, որ սարքերի բռնկման պատճառը մարտկոցներն են: Սպասվում է, որ Samsung Electronics-ը հետաքննության արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարի հունվարի 23-ին: Ընկերությունը նաև կհայտնի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկելու ապագայում ապրանքն օգտագործելիս միջադեպերը բացառելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/01/16/Samsung/1195871
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել