2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սակագներն նվազել են 0,7 տոկոսով, իսկ 2016-ի նոյեմբերի համեմատ՝ աճել 0,2 տոկոսով: Դեկտեմբերին նոյեմբերին համեմատ ծառայությունների սակագների 0,2 տոկոս աճելու պարագայում գրանցվել է հանրային սննդի՝ 0,2 տոկոս, իրավական ու բանկային՝ 2,2 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 5,9 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ:
Միաժամանակ, գրանցվել է մշակույթի ոլորտի և տրանսպորտի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0,9 տոկոս եւ 0,3 տոկոս նվազում, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: