Похожее изображениеԻՐԱԶԵԿՈՒՄ
ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԿԱՐԳ

Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը:
Փոփոխության համաձայն՝ 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել