Life.panorama.am-ը գրում է.
 -Տաթեւիկ, «Թաքնված սեր» հեռուստասերիալն արդեն ավարտվել է, որտեղ դուք եւսնկարահանվում էիք. այժմ ինչ ծրագրեր, առաջարկներ ունեք:

- Ունեմ նախնական մի քանի պայմանավորվածություններ, բայց ռեալ` առայժմ ոչինչ չկա, որի մասին կկարողանամ խոսել:

-Յուրաքանչյուր աշխատանք դերասանին հնարավորություն է տալիս նոր հմտություններձեռք բերել, նոր ծանոթություններ ու ընկերներ ունենալ: Եթե վերագնահատելու լինեք` ինչ Ձեզ տվեց արդեն նախկին աշխատանքը:

 - «Թաքնված սեր» հեռուստասերիալում Սյուզանի կերպարը կերտելը ինձ համար շատ լուրջ ու պատասխանատու գործ էր հատկապես երկու առումով. առաջին` քառասունն անց կնոջ, այն էլ` այդքան հակասություններ ու ներքին կռիվներ ունեցող կնոջ դերը համոզիչ խաղալը հեշտ չէր, բայց և շատ հետաքրքիր էր: Բծախնդրորեն աշխատել եմ ամեն ինչի վրա` խոսքի, դիմախաղի, ձայներանգի, սանրվածքի, զարդերի, անգամ` մատնահարդարման: Երկրորդ` իմ խաղընկերներից էին այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը և իմ վարպետ` ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: Արդեն կարելի է պատկերացնել, թե դա ինչ պատիվ և ինչ պատասխանատվություն էր ինձ համար: Անշուշտ, ինձ համար շատ հաճելի էր աշխատել նաև «Թաքնված սեր» հեռուստասերիալի ողջ ստեղծագործական անձնակազմի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել