Վրաստանում ձերբակալվել է առաջին տիկնոջ եղբայրըYerkir.am-ը գրում է.
 Վրաստանում հրազենային զենքի անօրինական ձեռքբերման, պահելու և կրելու համար ձերբակալվել է երկրի առաջին տիկին Մակա Չիչուայի եղբայրը` Միխայիլ Մգալոբլիշվիլին:  Грузия Online-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:
 Ինչպես նշվում է, տվյալ տեղեկությունը դեռևս չի հաստատվել նախագահի ընտանիքի կողմից:
Առկա տեղեկության համաձայն` Մգալոբլիշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռքբերումն ու պահպանումը), որի համար 6 տարվա ազատազրկման պատիժ է սահմանվում:
 ՆԳՆ-ի հաղորդմամբ` Մգալոբլիշվիլիի նկատմամբ դատարանը հունվարի 13-ին որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Հայտնի է, որ Միխայիլ Մգալոբլիշվիլին 3 անգամ դատապարտվել է և 17 տարվա ազատազրկման է ենթարկվել: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել