Tert.am-ը գրում է.
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ 2016 թվականին 8-10 անգամ ավելի պարտք ենք վերցրել, քան մեր ՀՆԱ-ի աճն է:  «Մեր պարտքը աննախադեպ մեծ աճ է արձանագրում և, թեկուզ, 2017 թվականի բյուջեի ուղերձում դրվեց այն հանգամանքը, որ պետք է պարտքը ավելացնող գործոնները կանխեն, սակայն դա տեղի չի ունենում, ինչը նշանակում է, որ պարտքը նվազեցնելու քաղաքականությունը իրականում կյանքի կոչելը դարձել է շատ դժվար»,-ասաց նա:
 Տնտեսագետն ասաց, որ 2016 թվականի բյուջեի հիմքում պարտքի աճը ավելի քիչ էին ծրագրել, քան եղել է: «2016 թվականի տարեսկզբին մեր պարտքը եղել է 5 միլիարդ 77 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջը փակել են ենք 5 միլիարդ 935 միլիոն դոլարով:  Եթե դա համեմատենք տնտեսական աճի ցուցանիշի հետ, ապա միայն 11 ամսվա ընթացքում մենք ունենք 0,6 տնտեսական աճ, և եթե տարեկան լինում է մեկ տոկոս, ապա դա մոտավորապես հարյուր միլիոն դոլար է, այսինքն` Ԥ անգամ ավելի շատ պարտք ենք վերցնում, քան մեր տնտեսական աճն է: Հետևաբար` պարտքի սպասարկումը խնդիր է առաջացնելու, քանի որ չունենք բարձր տնտեսական աճ»,-ասաց նա:
 Վիլեն Խաչատրյանը անդրադառնալով բյուջեի պակասուրդին, ասաց, որ պլանավորված էր, որ 2016 թվականին պետք է լիներ 190 միլիարդ դրամի հասնող բյուջեի պակասուրդ, բայց տարվա վերջին ունենք 250 միլիարդ դրամից ավելի պակասուրդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել