Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցները քիմիական զենքն արգելող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա եղբայրը կարող են պատասխանատու լինել երկրի տարածքում քիմիական զենքի կիրառման համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով միավորված կազմակերպության պատրաստած փաստաթղթին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այդ մասին նշված է միացյալ խմբի պատրաստած փաստաթղթում։ Դրա հետ մեկտեղ քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ ներկա պահին կազմված չէ այն անձանց ստույգ ցուցակը, որոնք մասնակից են քիմիական զենքի կիրառմանը։
Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները հերքել են այդ մեղադրանքները։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ քիմիական զենք կիրառել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետությունն» ու «Ջեբհաթ ան-Նուսրան»։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/01/14/%D5%84%D4%B1%D4%BF-%D4%B1%D5%BD%D5%A1%D5%A4/1195186
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել