Հաճախ ենք հանդիպում մարդկանց, որոնք, հիացած իրենց հետևած այս կամ այն աղանդավորական շարժմանը, դառնում են նրա գերին։ Փրկության խոստումներով հիացած՝ գնում են դեպի կործանում՝ առանց հասկանալու և ըմբռնելու, քանի որ նրանք հաճախ զրկվում են տարրական տրամաբանությունից և կյանքին նայում են զոմբիացած մտավոր հայացքով՝ առանց ընկալելու կամ հասկանալու, թե ի՞նչ է իրենց սպասվում, քանի որ չեն հասկանում, թե ամեն մի ժպտացող՝ դեռ բարեկամ չի նշանակում, կամ ամեն մի խոստում տվող դեռ խոստում կատարող չի նշանակում։ Նայեք այս ֆիլմը և տեսեք, թե ինչպես մարդկանց կատարյալ երջանիկ կյանքի խոստումով ոչնչացնում են՝ կողոպտելով և կոտորելով։ Վավերագրական ֆիլմ, որը բացահայտում է աղանդներից մեկում կատարված ողբերգությունը։ Ոչ ոք թող չասի` մեր աղանդում նման բան չկա. չկա այսօր, կլինի վաղը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել