Ցավով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքից հեռացավ հայկական կինոյի սիրված դերասաններից մեկը՝ Հովիկ Վանյանը: Նա իր դերասանական կենսագրությունը սկսել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, ուր գնացել էր գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո: Թատրոնում խաղացել էր մի տասնյակից ավելի դեր, այդ թվում՝ Ֆրանսուա՝ «Անշիրիմ մեռելներ», Սուրեն՝ «Պատվի համար», Օլեգ՝ «Երջանկություն որոնելիս»... Հովիկ Վանյանին մեծ ճանաչում բերեցին «Կրակոց սահմանի վրա» և «Ապրեցեք երկար» ֆիլմերը... Նա մարմնավորում էր ժամանակակից հերոսին, էկրան բերում միանգամայն նոր մտածողություն... Ափսոս, հազար ափսոս, որ նա էլ դարձավ շրջանակված անուն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.mutafyan/posts/343600685744396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



