Panarmenian.net-ը գրում է. Ամանորյա տոներից հետո համացանցի հայաստանյան հատվածը «ցնցվեց» լուսանկարչական ստուդիաներից մեկի տարածած ընտանեկան լուսանկարից, որում պատկերված էին հայ կինը, նրա սևամորթ ամուսինն ու իրենց մանկիկը։ Աղմուկի հիմնական թեման նման ամուսնությունների անթույլատրելիությունն էր․ քննադատողները հղում էին անում «հայ գենի» պահպանման անհրաժեշտությանը՝ ընդհանուր առմամբ դեմ հանդես գալով խառնամուսնություններին։
Քանի որ քննարկման հիմնական առանցքն արդյունքում ծավալվեց հենց առասպելական «հայի գենի» շուրջ, իսկ գենետիկան գիտական ուղղություն է, PanARMENIAN.Net ը դիմեց մասնագետի, փոքրիկ պարզաբանում ստանալու համար։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը հնարավորինս հասանելի ձևով ներկայացնում է գիտական փաստերը։

«Հայի գեն», «իտալացու գեն», «վրացու գեն»․ կա՞ն նման հասկացություններ։ Արդյո՞ք ազգային ու մշակութային առանձնահատկությունները կապված են գենետիկայի հետ։
Մարդկային գենոմը՝ ԴՆԹ-ն, նման է գրքի, որտեղ մեր մասին ինֆորմացիան «գրված» է նուկլեոտիդային «տառերով»: Յուրաքանչյուր մարդու գենոմը կազմված է այդպիսի 3 միլիարդ «տառերից»: Եթե համեմատեք տարբեր մարդկանց գենոմները, ապա կտեսնեք, որ դրանք գրեթե միանման են, սակայն կգտնեք նաև շուրջ 3 միլիոն «տառի» անհամապատասխանություն: Այսինքն, մարդիկ միմյանցից տարբերվում են ընդամենը 3 միլիոն նուկլեոտիդներով, և կարևոր չէ, հային համեմատում եք մեկ այլ հայի, իտալացու, ռուսի, թե ֆրանսիացու հետ: Այդպիսի տարբերությունները կոչվում են մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմներ: Չնայած կան տարբերություններ «տառերի» մեջ, սակայն չկան էական տարբերություններ գեների մեջ:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/interviews/229939/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել