Ռուսական որոշ լրատվամիջոցների հայտնի է դարձել, որ ֆրանսիացի դերասան Ժան Ռենոյի առաջիկա պլաններից է Գրիգորի Ռասպուտինի դերը: Հարկ է նշել, որ անցյալ տարի Ռուսաստանի պատմության ամենախորհրդավոր կերպարներից մեկին արդեն կերտել է ներկայում քաղաքացիությամբ ռուս Ժերար Դեպարտիեն:

Թե ինչու պետք է այդ դերը խաղա Ժան Ռենոն, անհասկանալի է ռուսական մամուլի համար: Բլոգերներն արդեն սարկազմով գրել են, որ յուրաքանչյուր ֆրանսիացի դերասան ռուսական անձնագիր ստանալուց առաջ պետք է Ռասպուտին խաղա: Այլապես էլ ինչո՞վ պետք է այս դերը գրավեր Ռենոյին, հատկապես, որ այն հաջողությամբ կարող են խաղալ ռուս դերասանները:

Մինչ ռուսական ԶԼՄ-ները բուռն քննարկում են այս թեման, նշենք,  որ հանրահայտ դերասանը դեռ չի հայտնել իր ընկեր Դեպարտիեին հետևելու իր ցանկության մասին, չնայած նա էլ է վճարում  մեծ հարկեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել