Armtimes.com-ը գրում է.
 Թուրքիայի դատարանը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության նախկին պետ Մաքսութ Քարալին կալանավորելու որոշում է կայացրել: Վերջինս, թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ, մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ:
 Քարալն ավելի վաղ ձերբակալվել էր և տեղափոխվել դատախազություն, որտեղ նրան հարցաքննել էին` պարզելու, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, ըստ որի` նա կապված է Գյուլենական շարժման հետ, որը պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կառույց: Հարցաքննության արդյունքում հետաքննիչները Քարալին կալանավորելու թույլտվություն են ստացել դատարանից:
 Նշենք, որ Քարալը մի քանի տարի եղել է Էրդողանի անվտանգության պետը, երբ Թուրքիայի ներկայիս նախագահը դեռևս վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: 2016 թվականին Մաքսութ Քարալը պաշտոնապես թոշակի է անցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել