Credit AM ընկերությունը ստացել է հաճախորդի բողոքը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի դեմ:
Նա պատվիրեց Credit AM ընկերությանը է կատարել հետազոտություն ՀՀ առևտրային բանկերի միջև և խորհուրդ տալ իրեն՝ որ բանկից կարելի է օգտվելև տեղափոխել բոլոր հաշիվները, որ հաճախորդի միջոցներն ու անձը չենթարկվեն վտանգի:
Հաճախորդին զայրույթի է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկի վերաբերմունքն ու մոտեցումը իր հաճախորդի նկատմամբ, որի արդյունքում նա և իր ընտանիքըչեն կարողանում օգտագործել իրենց աշխատավարձը, որը հաճախորդի իսկ խոսքերով, նա “սխալմամբ պահում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկում”:
Մեկ ամիս առաջ հաճախորդի ավտոմեքենան, որը գտնվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկում գրավի տակ, քանի որ ձեռք է բերվել վարկով, վթարի է ենթարկվել,վնասելով դիմացի մասի լույսը (фара): Ավտոմեքենայի նորոգումը կատարվել է Երևանի Տոյոտա կենտրոնում հաճախորդի սեփական միջոցներով, որիընթացքում փոխվել են նաև ավտոմեքենայի դիմացի մասի մի քանի պարագաներ (крыло, передний щит):
Ավտոմեքենան ապահովագրված է Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունում ԿԱՍԿՈ ապահովագրատեսակով: Ընկերությունը որոշում էկայացրել հատուցել գումարը և ըստ կարգի՝ դիմել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ, որպեսզի տրամադրեն հաշվե համար գումարը փոխանցելու համար:
Նշված դիմումը ստանալուց հետո Բանկից զանգահարել են հաճախորդին և տեղեկացրել, որ ավտոմեքենան պետք է նորից գնահատվի հաճախորդիմիջոցներով և գնահատման ակտը ներկայացվի բանկ, որպեսզի բանկը համոզվի, որ մեքենան չի արժեքազրկվել և բանկի շահերը վտանգված չեն:Հաճախորդին նաև տեղեկացնում են, որ քանի դեռ նա չի կատարել կրկնակի գնահատումը, Բանկը ոչ միայն չի տրամադրի նրան Կասկադ Ինշուրանս-իփոխհատուցված գումարը, այլև սառեցնում է հաճախորդի բոլոր հաշիվները:
“Այսինքն, - վրդովվում է հաճախորդը -ես չեմ կարող իմ աշխատավարձը ծախսել, առօրյա գնումներ կատարել, պարզապես հաց գնել,քանի որ ես կանխիկ գումար չեմ պահում, այլ օգտվում եմ բանկային քարտերից: Բանկը կտրում է ինձ հացից միայն այն պատճառով,որ մեկ ամիս առաջ մեքենաս վթարի է ենթարկվել: Ասեմ ավելին, ես մեկնել էի գործուղման Ավստրիա, մի շաբաթ առաջ եմվերադարձել: Ես արտասահանում, կինս էլ Երևանում՝ ենթարկվել էինք ֆինանսական բլոկադայի Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից: Բայցմեքենան վաղուց նորոգված է, և ես այն վարում եմ”:
Եթե հաճախորդը իր միջոցները չտրամադրեր ավտոմեքենան նորոգելուն, այն մեկ ամիս պետք է կանգնած մնար անսարք վիճակում, չնայած, որապահովագրված է ԿԱՍԿՈ ապահովագրատեսակով:
Իրականում, մեխանիզմը հետևյալն է՝ Կասկադ Ինշուրանս ընկերությունը պետք է գումարը հատուցեր շահառուին, այս դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկին,բանկը տրամադրեր այդ գումարը հաճախորդին, վերջինս էլ վճարեր Տոյոտա ընկերության ծառայությունների համար:
Ի վերջո, հաճախորդը կատարում է Բանկի պահանջը՝ կատարում է գնահատումը իր միջոցներով և ներկայացնում է գնահատման ակտը բանկ ուրբաթօրը՝ մարտի 23-ին: (Նշենք, որ շաբաթ օրը աշխատանքային էր): Սակայն, երկուշաբթի՝ մարտի 28-ին հաճախորդի կինը գնում է վերջապես գնումներկատարելու և պարզվում է, որ իրենց հաշիվները դեռ սառեցված են: Դժվար չէ պատկերացնել կնոջ, մեղմ ասած, զարմանքը: Իսկ եթե հաշվի առնենք, որնա 8 ամսական հղի է, կարելի է ենթադրել, թե նա ինչ է զգացել այդ պահին:
Credit AM ֆինանսաբանկային խորհրդատվական ընկերություն



