ՖԻՖԱ-ի միջոցառմանը գողացել են մրցանակային ժամացույցներըAysor.am-ը գրում է.
 Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դիմել է Շվեյցարիայի ոստիկանությանը՝  Ցյուրիխում մրցանակների հանձման արարողության ժամանակ վեց թանկարժեք ժամացույցների անհետացման կապակցությամբ, հայտնում է  «Чемпионат»-ը` հղում անելով Clarin-ին:
 Անհայտ հանցագործները գողացել են 98 հազար եվրո արժողությամբ Hublot  տեսակի 6 ժամացույց, որոնք պետք է հանձնվեին տարվա լավագույն խաղացողներին, մարզիչներին և մյուս մրցանակակիրներին:
 Հիշեցնենք, որ Ցյուրիխում կայացած շնորհանդեսի ժամանակ անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել