Շուշան Պետրոսյանը ճիշտ կանի՝ հրաժարվի ավելի վաղ հայտարարած Գյումրիում կայանալիք իր համերգային ծրագրից։ «Հայկական ժամանակը» հաղորդում է, որ գյումրեցիները պատրաստվում են «լավ» դիմավորել «Կենտրոն» հեռուստատեսության եթերից իրենց վիրավորած երգչուհուն ու չեմ կարծում, որ կարմիր գորգով են դիմավորելու։ Ամեն դեպքում, Շուշանը չբարեհաճեց ներողություն էլ խնդրել ու լռություն պահպանեց և եթե չի ուզում, որ ավելորդ անգամ բարձրացնի հանրային դժգոհությունն իր անձի հանդեպ, ամենախելամիտ քայլն, ըստ իս, կլինի հրաժարվել Գյումրու համերգից, այլապես սկանդալն անխուսափելի կլինի։
Փաստը մնում է փաստ՝ Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտող գյումրեցի ուսանողներ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/251742194962710
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել