Հունաստանի նախկին վարչապետին կդատեն նախընտրական կեղծ խոստումների համարAysor.am-ը գրում է.
 Հունաստանի նախկին վարչապետ Յորգոս Պապանդրեուն հունվարի 19-ին կկանգնի Աթենքի առաջին ատյանի դատարանի առաջ. նրան կդատեն ընտրությունների նախօրեին երկրի տնտեսական իրադրության վերաբերյալ կեղծ հայտարարությունների և այն պնդումների համար, թե նախընտրական խոստումների կատարման համար բյուջեում «փող կա», հայտնում է РИА Новости-ն։
 Պապանդրեուն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2009 – 2011 թվականներին: 2009 թվականի աշնանը Պապանդրեուն՝ որպես ՊԱՍՕԿ ձախ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ, հաղթել է ընտրություններում, որից հետո հայտարարել է, որ կառավարության նախկին ղեկավարները թաքցրել են բյուջեի պակասուրդի իսկական չափը: Նրա օրոք Հունաստանը 2010 թվականի գարնանը դարձել է եվրոգոտու առաջին երկիրը, որը դիմել է ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին՝ ֆինանսական աջակցության համար և ստորագրել հուշագիր, ըստ որի հարկադրված է եղել համաձայնեցնել բոլոր գործողությունները վարկերի տրամադրման դիմաց:
 Դատարանում հայցը հարուցել է երրորդ կարգի պաշտոնաթող կապիտան Պանայոտիս Ստամատիսը, որը ՊԱՍՕԿ կուսակցության նախկին նախագահից պահանջում է վճարել 260 հազար եվրո գումարած տոկոսները՝ որպես փոխհատուցում Պապանդրեուի պատճառած բարոյական վնասի և «նախընտրական խոստումների առնչությամբ իրավունքների ապօրինի խախտման» համար, «որոնք չեն կատարվել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել