

Սեքս և հայկական պոռնո բառերը դեռ ասոցացվում էին Անժելա Սարգսյանի հետ, երբ հանկարծ նոր հասցեատեր հայտնվեց: Ինտիմ ծառայություններ առաջարկող առաջին հայկական կայքի գործունեությունը կասեցված է, բայց ադմինը հաղորդագրություն է թողել լրագրողների համար ու գրել, որ մեկնաբանություններից գարշահոտ է գալիս. կայքը պոռնոգրաֆիկ բնույթի չէ:
Միայն թե մարմնավաճառությունն ու կավատությունն օրենքով արգելված է, կայքի գործունեությունն էլ, ինչպես սիրում էր ասել մի նախկին ոստիկան` խեղդեցին օրորոցում: Կայքով ոստիկանությունն է զբաղվում: Ադմինի գրածից կարելի է հասկանալ, որ սա փող աշխատելու միջոց չէր, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, ընդամենը մարմնավաճառության ցիվիլ տարբերակ: Փողոցում կանգնելու փոխարեն, աղջիկները համակարգչի առջև կնստեն: Մարմնավաճառության այլընտրանքային այս միջոցը մի տեսակ էլիտարոտ էր, գոնե գները դա էին փաստում: 25-ից 50 հազարը շուկայականից բավականին բարձր գին է: Կարծում եմ, նեղվելու առիթը միայն բարձր գինն է, թե չէ ինչ վատ բան կա սրա մեջ:
Ինչի են պետք այն օրենքները, որոնց բացակայությունը կյանքը միայն կհեշտացներ: Մարմնավաճառությունը միշտ եղել է ու կարծում եմ իշխանափոխություններից ու ընտրություններից չի վերանա: Ոստիկանները, ինչպես և բոլորը, շատ լավ գիտեն, թե որտեղ են կանգնում մարմնավաճառները, բայց չեն ձերբակալում չէ, ճիշտ էլ անում են, որովհետև դա այդ մարդու որոշումն է, հիմա ձեր ինչ գործն է` մարդ իր ձայնով, խելքով, թե մարմնով է փող աշխատում: Նրան դա անել չեն ստիպում: Եթե անգամ հաճույքը փոխադարձ չի լինում, ազատ առևտրային պայմաններում երկու կողմն էլ գոնե գոհ են մնում: Մարմնավաճառների գործունեության օրինականացումը չի կարող խեղել հասարակությունը, ինչպես կարող են մտածել բարեպաշտները: Նախ կպակասեն հիվանդությունները, թրաֆիքինգի դեպքերը ու հազար ու մի բան: Իսկ արդեն գոյություն ունեցող երևույթը չի կարող հանկարծ վերցնել ու խեղել հասարակությունը, միայն այն պատճառով, որ սիրային գործարքը պատերի տակից տեղափոխվում է հասարակաց տուն:
Պետք է միայն սրան հավատանք: Հավատալուն հաջորդող փոխելու էս մարդկանց տարբերակն էլ ինտիմ ծառայությունների կայքն էր: Մի ժամանակ հայրերն ասում էին որդիներին` եթե ծխում ես, գոնե իմ աչքի առաջ ծխի, չգնաս սրա-նրա հետ գարաժների հետևը եսիմ ինչ ծխես: Պետությունն այդ հայրերի օրինակով կարող էր ոչ թե փակել կայքը, այլ հարկային դաշտ բերեր, տարեկան հաշվետվություններով, հդմ-ներով ու մյուս բոլոր բաղկացուցիչներով:
Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած: