Երբ քննադատում եմ հնդկական սերիալները, հետո հետևում եմ կայքերում մեկնաբանություններին, հիմնականում հետս չեն համաձայնվում, թե չկա հայկական այլընտրանք: Բողոքում եք, թե հայկականը լավը չի, միայն բաց տեսարաններ են, լկտիություն է, հանցագործ աշխարհի քարոզ և այլն:
Ահա խնդրեմ, երեկ ԱԹՎ-ով մեկնարկեց նոր հայկական սերիալ: Նայեցի ու ասեմ, որ շատ հավանել եմ: Ինչքան հասկացա, սերիալը սիրո մասին չէ, ընտանեկան դրամա է, պատմում է մոր և երեխաների կապվածության և յուրօրինակ սիրո մասին: Սեր, որը հաղթահարում է բոլոր դժվարությունները, պատնեշները և կյանքի հանդեպ հավատ ներշնչում:
Նաև մեկ այլ նկատառում. շատ եմ լսել, որ գովում եք հնդկական սերիալներում փոքրիկ երեխաների լավ խաղը: Իսկ դուք տեսե՞լ եք՝ մեր փոքրիկները ինչպես են խաղում: Շատ ավելի լավ ու էմոցիոնալ, քան ձեր հնդիկները: Երեկվա սերիալի գլխավոր հերոսուհի փոքրիկ աղջնակը՝ Անիտա Մկրտչյանի համար այս դերը դեբյուտային է: Երեխան պարզապես փայլուն կերպով դուրս եկավ իրեն վստահված դերի տակից. այդքան վառ խաղալ մայրիկին կորցնելու տեսարանը, արցունքներ, վիշտ: Մի խոսքով՝ հիացած եմ:
Եկեք վերջապես վերջ տանք այս օտարամոլությանը և նայենք մեր արտադրանքը, սիրենք ու երկրպագենք մեր երեխաներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/252554628500306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել