Հայ ժողովուրդն իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց Ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած Հայթանակով: Այն մեզ հայտնի է պատմահայր Մովսես Խորենացու «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» «Հայկ և Բել» վիպասքից, որն այսօր էլ հայ ժողովրդի ինքնաճանաչման կարևոր խթաններից է: 2008 թվականի օոգոստոսի 11-ին հայ ժողովուրդը տոնեց այս հաղթական ճակատամարտի 4500-ամյակը: Այս պատկառելի տարեդարձը առիթ է վերաիմաստավորելու Հայոց Պատմության բազմաթիվ հարցեր, այդ թվում Հայոց Հաղթանակները:
Ըստ պատմահոր՝ Հայկ Նահապետը (Հապետոսթյան Հայկը), չկամենալով ենթարկվել Տիտանյան Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս՝ իր հայրենի երկիր: Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ, առաջարկում վերադառնալ ու հնազանդվել իրեն, սակայն, վճռական մերժում ստանալով, մեծ բանակով արշավում է Հայկի դեմ:
Հայկը հավաքում է իր որդիների ու թոռներին, քաջ և աղեղնավոր այրերին և իր ձեռքի տակ եղած այլոց ու հասնում Վանա ծովի ափը:
Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վարագա լեռան ու Վանա լճի միջև եղած տարածքում՝ Հայոց Ձոր գետի աջ ափին, գետաբերանից քիչ հեռու: Հայկի շարած սեպաձև (անկյունով առաջ) մարտակարգի կենտրոնը մխրճվում է Բելի զորքերի մեջ: Այդ ժամանակ էլ Հայկը իր լայնալիճ աղեղը լարում ու եռաթև նետով գետին է տապալում բռնակալին: Բելի մեծաթիվ բանակը սարսափած ցրվում է:
Մովսես Խորենացին թշնամու նախահարձակ գործողությունների մասին գրում է. ....Տիտանյան Բելը... հետևակ զորքի ամբոխով գալիս հասնում է հյուսիս, Արարատի երկիրը, Կադմոսի տան մոտ:
Բելը հարձակումը սկսում է հարավից և առաջին հարվածը հասցնում է Հայկի թոռ՝ Կադմոսի տիրույթներին: Կադմոսը խուսափում է հակառակորդի հետ բախումից, նահանջում ու միանում է Հայկին: Հյուսիսից լիճը շրջանցելով՝ Կադմոսին ընդառաջ շարժվում է նաև Հայկը: Նա արդեն ավարտել էր զորահավաքը և պատրաստ էր ռազմական գործողությունների: Բելը չի կարող խոչընդոտել Հայկի կազմակերպչական բնույթի աշխատանքներն ավարտելուն ու Կադմոսի ուժերին միանալուն:

Վիպասքում նկարագրվող ռազմավարությունը (սահմանամերձ շրջանների ուժերի նահանջը և գլխավոր ուժերին միանալուց հետո միայն մարտական գործողությունների մեջ մտնելը) Հայաստանում կիրառվում էր մինչև Արտաշես Ա-ի ռազմական բարեփոխումը: Արտաշես Ա-ն սահմանամերձ շրջաններում ստեղծում է մշտական զորք պահելու իրավունք ունեցող բդեշխություններ, որոնց վրա դրվում է սահմանների անվտանգության ապահովումը և հակառակորդին առաջինը հակահարված հասցնելով՝ հիմնական ուժերի համար ժամանակ շահելու խնդիրը:
Բելի հրոսակներին երկրի կենտրոնական նահանգներ ներխուժել թույլ չտալու նպատակով Հայկը որոշում է վճռական ճակատամարտում կանգնեցնել նրանց առաջխաղացումը և մարտի նախապատրաստական միջոցառումների իրականացում ապահովել: Հակառակորդին ընդառաջ գնալով և ճակատամարտի հարմար վայր հասնելով՝ Հայկը սպասում է, որ Բելի զորքը անցնի գետը:
Ըստ Խորենացու՝ «Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի (գետի) ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում»: Բելի զորքերը նկարագրելիս Պատմահայրը, որպես քաոսային ուժերի մարմնավորում, նրանց ներկայացնում է «անճոռնի ամբոխի զորությամբ» և «բազմություն անկարգ հրոսակի» արտահայտություններով: Պատմահայրը ընդգծում է, որ ոչ «հսկաները» և ոչ էլ նրանց «մեծ բազմությունը» չէին կարող Հայկին խուճապին մատնել:
Հայկի գործողությունները համապատասխանում էին մարտավարական իրավիճակին: Հայկն իր զորքի մարտակարգը շարում էր հակառակորդի թույլ կաղմերը հաշվի առնելով: Հայկական ուժերը կարգելով եռանկյունի ձևով՝ Հայկը իր վրա է վերցնում կենտրոնական անմիջական հրամանատարությունը, աջ զորաթևը հանձնում իր որդիներին՝ Արամանյակի գլխավորությամբ, ձախ թևը՝ թոռներին՝ Կադմոսի գլխավորությամբ, որովհետև «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»: Իսկ մյուս բազմությունները կանգնում էին հետևում՝ կազմելով սեպաձև մարտակարգերը:
Մարտավարության մի ամբողջ շարք հարցերին պատասխանելու համար կարևոր է թույլ թևերի ջախջախումից խուսափելու համար «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդկանց» ընտրելու կանխամտածված լինելը: Սրակիրներն անմիջապես իրենց վրա էին վերցնում թևային գրոհների կասեցումը, իսկ նետաձիգները, թևերի ուղղությամբ նետահարելով, խափանելու էին թևանցումների իրականացումը: Ընդ որում, գիտակցելով զորաթևերի հրամկազմի զոհվելու հավանականությունը՝ Հայկը և՛ Արամանյակին, և՛ Կադմոսին ոչ թե մեկական, այլ միանգամից երկուական տեղակալներ է նշանակում:
Մարտի առաջ տեղակալի տեղակալ (մարտում հրամանատարի զոհվելու դեպքում տեղակալի և մարտի ընթացքում հրամանատարությունը ստանձնած տեղակալի զոհվելու դեպքում՝ երկրորդ տեղակալի) նշանակելու սկզբունքը եվրոպական երկրներում սկսվեց կիրառվել միայն 18-րդ դարում և պայմանավորված էր հրետանու արագաձգության և կրակի հոզորության աճով: Հայոց բանակում հնագույն ժամանակներից կիրառվող այս սկզբունքի արդիականության մասին են վկայում այն փաստը, որ նախօրոք երկրորդ (երրորդ) տեղակալի նշանակելու պահանջն այսօր պարտադիր է բոլոր երկրների բանակի մարտական կանոնագրքերում:
Ճակատամարտում Հայկի բանակի կողմից կիրառվող զենքերից Պատմահայրը նշում է միայն սուրն ու աղեղը՝ հակառակորդի մեծ հեռավորության վրա (30 մետրից մինչև 250 և ավելի մետր) խոցելու և մերձամարտի համար նախատեսված հիմնական զենքերը: Պատմահայրը առանձնահատուկ պարծանքով է նշում ԼԱՅՆԱԼԻՃ աղեղի կիրառությունը (որով նետի խոցման հեռավորությունը կարելի է մեծացնել):
Հասկանալի է, որ միայն երկու տեսակի զենքերով բանակը չէր կարող դուրս գալ վճռական ճակատամարտի: Կարելի է զենքերի մի քանի տեսակներ նշել, որոնք հնագույն ժամանակներից տարածված էին Հայկական լեռնաշխարհում (տեգ, նիզակ, դաշույն, պարսատիկ և այլն): Այդ զենքերի մեծ մասը բռոնզե դարում շատ ավելի տարածված էր, քան, ասենք, սուրը, որը շատ «թանկարժեք» լինելով՝ զենքի ամենատարածված տեսակը լինել չեր կարող: Ճակատամարտից առաջ Հայկի արտասանած ճառի միջոցով ձևակերպվում է հայրենասեր հայի կյանքի ու պայքարի սկզբունքը:
Դիմելով զորքին Հայկը ասում է. «Կամ կմեռնենք և մեր ազգը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթյուն տոնենք»: Հետևաբար, Հայկազուն սերնդներին ավանդվում է ազգի նահապետից և թագավորից մինչև շինականը պատրաստ լինել հայրենիքի համար զոհվելու, և յուրաքանչյուրն իր տեղում հավասարապես պատասխանատու է հայրենիքի ազատագրման գործի համար:
Ճակատամարտի առաջին փուլում Բելն ամբողջ ճակատով վճռական գրոհով փորձում է խախտել Հայկի բանակի մարտակառքը: Մարտը՝ որքան հնարավոր է արագ՝ առաջին իսկ գրոհով ավարտելու հույսով, Բելը բլրից իջել էր ներքև:
Երկրորդ փուլում Հայկի շարած մարտակարգը հակառակորդի զորաթևերին հարկադրում էր առաջանալ և գրոհի անդրադարձման պահին փաստորեն հայտնվել էր Բելի բանակի կենտրոնում մխրճված դիրքերում: «Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով Տիտանյան արքան զարհուրեց, և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր... որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի»: Հետևաբար, Հայկը ճիշտ էր ընտրել ոչ միայն ճակատամարտի վայրը, այլ նաև ժամանակը:
Պատերազմի նկարագրության մեջ ոչ մի տեղ չի խոսվում Բելի կողմից զորքը մասնատելու մասին, և նա ոչ թե մարտը դադարեցնելու կամ նահանջի հրաման է տվել, այլ ընդհամենը որոշել է հետ քաշվել՝ բլրի վրայից մարտին հետևելու համար: Հետևաբար, վերջապահ ուժերը մարտադաշտին շատ մոտ պետք է լինեին, և Բելը նրանց տեղ հասնելու հետ մեծ հույսեր էր կապում: Հայկի փոքրաթիվ ուժերը, որոնք մինչ այդ մեծ դժվարությամբ կասեցրել էին առաջին գրոհը, չէին դիմանա էլ ավելի հուժկու երկրորդ գրոհին: «Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը և, արձակելով երեքթևյան նետը, տապալում և սպանում է Բելին»:
Բելը նետահարվում է այն ժամանակ, երբ նրա զինվորները շարունակվող մարտի պայմաններում անորոշության մեջ նրա վճռական քայլին էին սպասում, սակայն բռնակալի մեծաթիվ բանակի ամենաթույլ տեղը ինքը՝ բռնակալն էր: Բելի բանակին Հայկական լեռնաշխարհի հարավն էին հասցրել նրա աշխարհակալական նկրտումները, ու նրա ցասումից վախն էին միայն համախմբում այդ տարասեռ ամբոխին: Հետևաբար, Մովսես Խորենացին իրատեսորեն է նկարագրում Բելի սպանվելուց հետո սկսած խուճապը. «Իսկ ամբոխը, տեսնելով այսպիսի քաջության գործը, փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը»:
Պատմահայրը ամփոփելով իր խոսքը ճակատամարտի հաղթական ավարտի մասին, գրել է. «Մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»: Հայկը և Հայկազունիները շարունակեցին շենացնել հայոց երկիրը:
Մովսես Խորենացին ակնածանքով է խոսում զենքին տիրապետելու գործում վարպետացած Հայկի մասին, կարևորում ճիշտ նշանառման տիրապետելը, ակնարկում է նետաձիգների հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը, պատմական իրադարձությունների նկարագրմանը զուգընթաց բանակում դիպուկաձիգների դերի բարձրացում է քարոզում: Հայաստանում հնագույն ժամանակներից թե՛ դիպուկ նետաձգություն էր նպաստում, թե՛ հեռահարությունը: Հայկը ներկայացվում է որպես աղեղնավոր հսկա: Իսկ Բելի նկարագրության ժամանակ տեսնում ենք սաղավարտը, զրահը, ոտնազրահը, բազկակալները, գոտուց կախված սուրը, վահանը, աջ ձեռքին՝ նիզակը, այսիքն՝ ամբողջ սպառազինությունը: Որոշակիորեն ցույց է տրվում, որ կարևորը ոչ այնքան զենքն ու սպառազինությունն են, այլ զենքի հմտորեն տիրապետելը, թեև զենքը կարևոր նշանակություն ունի: Հիշենք այն հիացմունքը, որով Խորենացին պատմում է լայնալիճ աղեղի կրառման մասին:
Հայկ և Բել վիպասքի օրինակով մենք տեսնում ենք, որ 5-րդ դարում հայ իրականության մեջ ռազմարվեստի տեսական վերլուծությունը բավական բարձր մակարդակ ուներ:
Հետևաբար, Հայոց Ձորի ճակատամարտում տարած հաղթանակի նշանակությունը չի սահմանափակվում մարտավարական շրջանակներով: Այն ընդգրկում է ռազմարվեստի ու ռազմատեսական մտքի զարգացման բավականին լայն շրջանակ՝ հետագա սերնդների առջև նորանոր հաղթանակների հասնելու գաղտնիքներ բացելով:

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/2492.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել