Բնում թունել ունեցող հսկա սեկվոյան ընկել է Կալիֆորնիայում ուժգին փոթորկի ու ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հայտնում է NPR-ը։
Ընկած սեկվոյան համարվել է Կալավերաս պարկի գլխավոր տեսարժան վայրը։ Մասնագետների գնահատականներով՝ ծառի տարիքը կազմել է առնվազն 1000 տարի։ Ծառի բնի տրամագիծը հիմքի մոտ 10 մետր է։
Pioneer Cabin Tree-ը բնում թունելով վերջին կալիֆորնիական սեկվոյան էր։ Նշվում է, որ թունելը փորվել էր 1880 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել