Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի իշխանություններն ակնկալում են, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Թուրքիային կհանձնի իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ես չեմ կարծում, որ Թրամփի վարչակազմը կկրկնի նախկին ղեկավարության սխալները: Մենք Միացյալ Նահանգներից ակնկալում ենք, որ Գյուլենին կարտահանձնեն Թուրքիային»,- Անկարայում դեսպանների հետ հանդիպմանն ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ Անկարան Վաշինգտոնից նաև ակնկալում է Սիրիայում ներկայումս գործող քրդական ստորաբաժանումներին աջակցության տրամադրման դադարեցումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



