Անցնող տարվա ընթացքում տնտեսական դաշտում տեղի ունեցան մի շարք նշանակալի իրադարձություններ: Հաշվի առնելով ժամանակատարությունը՝ կփորձենք առանձնացնել մի քանի շատ կարևոր փաստեր:
Տնտեսական դաշտի խաղի կանոնները փոփոխելուց զատ պետությունը քայլեր է ձեռնարկում նաև «հարկային վիրահատարանում» հայտնված ընկերությունների «առողջացման» ուղղությամբ: Խնդիրն այն է, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնք կարող են կապված լինել թե՛ տնտեսական անբարենպաստ պայմանների և թե՛ ոչ արդյունավետ մենեջմենթի հետ, ընկերությունները հայտնվում են ֆինանսական լուրջ խնդիրների մեջ և հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու հետևանքով կուտակում են տույժեր և տուգանքներ:
Նման իրավիճակում պետությունը ունի գործելու երկու տարբերակ: Կամ օրենքի շրջանակներում պարտադրել ընկերությանը փոխհատուցումը իրականացնել սեփական գույքի միջոցով կամ փորձել աջակցել և որոշակի արտոնություններ սահմանելով «ոտքի հանել» ընկերությանը:
Երբ կա օրենսդրական բարեփոխման ծրագիր, երբ առկա է «տնտեսության շտապօգնության» տարբերակ, ապա ներդրողին և տեղական արտադրողին ակտիվացնելու և տնտեսությանը նոր զարկ տալու համար անհրաժեշտ է հետևել էներգակիրների սակագների կայունացման և նվազեցման հնարավոր տարբերակներին: Էներգակիրների ազդեցության մասին ավելորդ է խոսել: Դրանք ուղակիորեն կապված են արտադրության ծավալների, ներդրումային դաշտի խթանման, ինչպես նաև արտադրանքի մրցունակության հետ:
2016 թվականի հուլիսի 1-ից գազի սակագինը նվազեց: Հիշեցնենք, որ այս տարի ևս գազի սակագինը նվազելու է, որին զուգահեռ իջնելու է նաև էլեկտրաէներգիայի արժեքը:
Բոլոր վերը նշված գործընթացները իրականացնելու դեպքում հնարավոր է հասնել դրական փոփոխությունների, որոնց հասարակությունը ուշի-ուշով սպասում է: