Ադրբեջանը դեռևս չի քննարկում Իսլամական ռազմական դաշինքին անդամակցելու հարցը։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտնոկան ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։

«Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում դեռևս չի քննարկվում այդ կազմակերպությանն անդամակցելու հարցը։ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում տարբեր կարծիքներ են հնչել այս կապակցությաամբ։ Եթե որևէ առաջարկ լինի, ադրբեջանական կողմը մանրամասն կվերլուծի այն»,-ասել է Գաջիևը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը որոշել է անդամակցել Իսլամական ռազմական դաշինքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել