Barometer.am-ը գրում է.
Արդյոք կարմիր կետերով ձուն անվտանգ է ուտելու համար: Այս հարցի պատասխանը երևի շատերին է հետաքրքրում: Ահա, թե ինչ պետք է իմանալ դրա մասին:
Ինչո՞ւ են առաջանում արյան կետեր ձվի դեղնուցի վրա
Արյան կետերի առկայությունը չի խոսում այն մասին, որ այդ ձուն վնասակար է կամ բեղմնավորված ձու է: Դա կարող է առաջանալ, եթե հավի ձվարանում մազանոթ է պայթել: Այն կարող առաջանալ նաև մի շարք այլ պատճառներով՝ ներառյալ հավի տարիքը, սնունդը, բայց դա ամենևին չի նշանակում, որ հավը հիվանդ է: Այսպիսով արյան կետերը անհրապույր են, բայց դրանց առկայությանը նորմալ է:
Ինչ պետք է անել
Արյան կետերի առկայությունը չի նշանակում, որ պետք է նետել ձուն: ԱՄՆ-ում ձվի անվտանգության ուսումնասիրությամբ զբաղվող խորհուրդը նշում է, որ այդ ձվերը միանգամայն անվտանգ են ուտելու համար: Եթե արյան կետերը անհանգստացնում են ձեզ՝ դրանք հեռացրեք դանակի օգնությամբ:
Ինչքան հաճախ են դրանք հանդիպում
Պետք է փաստել, որ արյան կարմիր կետերով ձու հազվադեպ է հանդիպում: Ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններն օգտագործում են հատուկ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են կարմիր կետերով ձվերը և դրանք հեռացվում են՝ նախքան շուկա հասցնելը: