NASA-ն ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն Երկիրն ու Լուսինը Մարսի ուղեծրից (լուսանկար)Barometer.am-ը գրում է.

NASA-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Երկրի և Լուսնի բավականին անսովոր մի լուսանկար:

Բանն այն է, որ այն կազմված է երկու լուսանկարից, որոնք արվել են 2016թ. նոյեմբերի 16-ին՝ Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային ավտոմատ կայանում տեղակայված HiRISE ապարատով Մարսի ուղեծրից հենց այն պահին, երբ Կարմիր մոլորակը գտնվում էր մեզնից 205 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ստացված պատկերը պահպանել է իրար նկատմամբ Երկրի և Լուսնի հարաբերական մասշտաբն ու դիրքը:

Նկարում գույներն ուղղված են, քանի որ Մարսի ուղեծրից Լուսինը ավելի մուգ տեսք ունի:

NASA-ի կայքում տեղադրված լուսանկարն այնքան պարզ է, որ նույնիսկ կարելի է տեսնել մեր մոլորակի աշխարհամասերի գծագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել