Հայրենաբնակ հայի՝ սեփական գենոտիպից ու ֆենոտիպից դժգոհելը թերարժեքության բարդույթ է:
Սովորաբար դրանք այն անձինք են, ովքեր քաջատեղյակ չեն իրենց էթնոսի պատմությանը, չեն կրում կամ աղոտ ու մակերեսային պատկերացում ունեն իրենց տեսակի մշակույթից, գերագնահատում են օտարինը՝ յուրացնելով նրանց որոշ լեզվամշակութային տարրեր և թերագնահատում և արհամարհում սեփականը:
Նրանք, դուրս դնելով իրենք իրենց իրենց ծնած հանրությունից, յուրայինների մեջ զգում են օտար: Մարդաբանորեն տարբերվելով այն հանրություններից, որոնց կուզեին նմանվել, սկսում են չարանալ սեփական տեսակի հանդեպ: Նրանք շատ նման են այն (ոչ բոլոր) խառնածիններին կամ օտար ափերում ծնված այն անձանց (էթնիկ մարգինալներ), որոնք, ապրելով այլ էթնոսի մեջ ու ամեն առումով կտրված լինելով իրենց տեսակից, կրում են այլ մշակույթ, բայց տարբերվում են այդ մշակույթի տերերից, որի արդյունքում ատում են իրենց ֆենոտիպը, անգամ ծնողներին՝ ուրիշներից տարբերվելու և նրանց հետ չնույնականանալու համար:
Մարդը ծնողներից, այսինքն՝ իր տեսակից, ժառանգում է գենոտիպն ու ֆենոտիպը՝ արտաքին նշանները (աչքի գույն, ֆիզիոլոգիական արտաքին տեսք ու նշաններ, առողջական ժառանգականություն, բնավորություն և խառնվածքի տիպ), բայց ոչ մտածողությունը: Բնությունը (աստված) հային տվել է լավ ուղեղ՝ մտածողության կատարյալ գործիք: Ու եթե այն ճիշտ չձևավորվի ու լցվի, կարող է բումերանգի էֆեկտ թողնել և ի չարս ծառայի:
Մտածողությունը ձևավորվում է ընտանեկան ու հանրային դաստիարակության արդյունքում, հետևաբար առողջ հասարակություն ունենալու համար առաջնահերթ է համակարգված կրթամշակութային համակարգի ձևավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել